Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Երեկոյան` ծնունդ, առավոտյան` հանգիստ

Երեկոյան` ծնունդ,  առավոտյան` հանգիստ
16.07.2013 | 00:46

Կիրակի օրն Էջմիածնի «Վան» ռեստորանային համալիրում նշվել է գեներալ Մանվելի ծննդյան օրը. «Հանգիստ-շնորքով ծնունդ էր»,- ասացին ներկաները: Օրինաչափորեն, գեներալին շնորհավորելու է գնում Սերժ Սարգսայնը. «Հա, եկել էր, համ էլ պարել է»: Է՞լ ով կար: «Արգամիչը, Սեյրան Օհանյանը»: Խաչատուրովը կա՞ր. «Չկար, Արթուրն էր Աղաբեկյան` Ղարաբաղից»: Բա ԲՀԿ-ի՞ց, Յուվեցի Կարոն կա՞ր: «Բայց Կարոն ի՞նչ ԲՀԿ. կար, Բելաջոյի Գրիշը չկար, Լֆիկն էր, հա, Հարություն Քուշկյանը ու Մանվելի բոլոր կռված ընկերները»:
Ի դեպ. գեներալ Մանվելի ծնունդով ավարտվեց ծննունդ-հարսանիքների սեզոնը հայոց քաղաքական իսթեբլիշմենտի համար: Սկսվեց հանգստյան սեզոնը: Իր ծնունդից անմիջապես հետո գեներալը կմեկնի Օդեսա, ուր ողջ կյանքում հանգստացել է, «ախպերները», հարազատները հորդորել են` էս անգամ էլ Նիցցա, Վենետիկ։ «Չէ, Օդեսա»,- պնդել է օդեսասեր գներալը:
Ի դեպ, հուլիսի քսանից հետո էլ Սերժ Սարգսյանը կմեկնի հանգստի:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2011

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ